Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասքը ցուցադրել Է Falcon 9-ի առաջին աստիճանի օվկիանոս ընկնելու տեսագրությունը

Մասքը ցուցադրել Է Falcon 9-ի առաջին աստիճանի օվկիանոս ընկնելու տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանն ընկել Է Ատլանտյան օվկիանոսը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը: Նա նաեւ զետեղել Է այն խցիկից արված տեսագրությունը, որն ամրացված Է եղել աստիճանի կորպուսին:

«Շարժիչները հրթիռի պտույտը կայունացրել են ճիշտ ժամանակին, ուստի այն վնասվածքներ չի ստացել ջրԷջք կատարելիս: Նավերը Falcon-ին փրկելու ճանապարհին են»,- պատմել Է ձեռնարկիչը: Հրթիռն արձակվել Է դեկտեմբերի 5-ին Ֆլորիդայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակայանից Dragon տիեզերանավով, որը պետք Է միջազգային տիեզերակայան հասցնի պարեն եւ նյութեր գիտական աշխատանքների եւ փորձերի համար:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am