Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի սենատորները Խաշկոջիի գործով սաուդյան գահաժառանգ արքայազնին պատժելու բանաձեւ են ներկայացրել

ԱՄՆ-ի սենատորները Խաշկոջիի գործով սաուդյան գահաժառանգ արքայազնին պատժելու բանաձեւ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի երկու կուսակցություններից մի խումբ սենատորներ երկրի Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձեւ նախագիծ, որով պահանջվում Է պատժել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում ասված Է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը «վերահսկում Էր անվտանգության ուժերին» սպանության ժամանակ եւ, «հիմնվելով հանցանշանների եւ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված տվյալների վրա, Սենատը բարձր աստիճանի վստահություն ունի, որ Մուհամեդ բեն Սալմանը մասնակից Է եղել Ջամալ Խաշկոջիի սպանությանը»: Բանաձեւը կոչ Է անում Դոնալդ Թրամփի վարչակազմին եւ միջազգային հանրակցությանը «պատասխանատվության ենթարկել բոլոր կողմերին», ներառյալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին: Դրա հեղինակներ են դարձել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեմը, Մարկո Ռուբիոն, Թոդ Յանգը, ինչպես նաեւ դեմոկրատներ Դայան Ֆայնշտայնը, Էդ Մարքին եւ Քրիսթոֆեր Քունսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]