Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

«Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Արսենալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Կարմիր սատանաներից» աչքի ընկան Անտոնի Մարտիալը և Ջեսի Լինգարդը, իսկ «զինագործների» կազմում գոլերը խփեցին Շկոդրան Մուստաֆին ու Ալեքսանդր Լյակազեթը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին:

Այս տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]