Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարուժան Ավետիսյանը կարևորեց անցումային արդարադատության հաստատումը

Վարուժան Ավետիսյանը կարևորեց անցումային արդարադատության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ խոսեց իր կուսակցության ծրագրերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ավետիսյանը նշեց, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նոր ձևավորված ուժ է, բայց որպես քաղաքական ուժ երկար տարիներ քաղաքական ասպարեզում է:

«Մենք տարիների ընթացքում մշակել ենք ամբողջական ծրագիր պետության, ապագայի, մեր երկրի զարգացման համար: Մեզ նախնական մեկնարկի համար անհրաժեշտ է որոշակի հնարավորություն, և այդ հնարավորությունը կարող ենք ունենալ միայն մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբնական փուլում մասամբ հետ բերելու միջոցով»,- ասաց Ավետիսյանը:

Նա հայտարարեց, որ դրա համար իրենք այլ մեխանիզմ չեն տեսնում, քան անցումային արդարադատությունը: «Իհարկե ոչ այն անցումային արդարադատությունը, որը մինչ այսօր ասպարեզում է և քննարկվում է: Ավելի ամբողջական արդարադատություն, որի նստարանին կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ մարտի 1-ի կոալիցիայի ուժերով հանդերձ՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ: Միայն թալանը հետ բերելուց հետո մենք կարող ենք լուծել ինչպես աշխատատեղերի, այնպես էլ այլ սոցիալական հարցեր, տնտեսական հարցերի ամբողջ սպեկտրը և առհասարակ մեր երկրի անվտանգության բոլոր հարցերը»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]