Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀԱՊԿ ներսում երկրների պարտականությունները

Փաշինյանը անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀԱՊԿ ներսում երկրների 
պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ն Հայաստանի համար շատ կարևոր կառույց է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Վեստի-24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր կառավարության նպատակը կառույցի հեղինակության բարձրացումն է:

«Մեզ համար կարևորագույն նպատակ է ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ: Դուք գիտեք, որ մեր տարածաշրջանում իրադրությունը կայուն չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: ՀԱՊԿ անդամները դե յուրե մեր ռազմավարական գործընկերներն են: Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտականությունները, որոնք ՀԱՊԿ անդամներն ունեն մեկը մյուսի նկատմամբ: Սա մեզ համար կարևոր հարց է»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իհարկե, ռազմական ու ռազմավարական տեսանկյունից ՀԱՊԿ-ում Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն շատ կարևոր է հստակեցնել նաև մյուս գործընկերների դիրքորոշումը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Ցավոք, շատ երկար տարիներ մենք ունեինք մի իրադրություն, որտեղ ՀԱՊԿ անդամ շատ պետություններ միջազգային կազմակերպություններում քվեարկում էին ընդդեմ Հայաստանի շահերի: Մինչդեռ մենք մեր գործընկերների շահերի դեմ չենք քվեարկել: Պետք է այս գործընթացը սինխրոնիզացնել: Պետք է քննարկենք ու լուծենք այս հարցը: Իսկ դա հնարավոր է երկխոսությունների, բանակցությունների միջոցով»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ այս օրերին մեծ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, սակայն իրականում դա այսբերգի վերին մասն է միայն:

«Դա ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի կարևոր է կազմակերպության էությունը»,- նշել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]