Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սերբիայում ընտանիքը խորովել է 20 հազար եվրո կերած այծին

Սերբիայում ընտանիքը խորովել է 20 հազար եվրո կերած այծին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում Բելկա անունով այծը տերերի տանը կերել է 20 հազար եվրո գումարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտանիքը 20 հազար եվրո գումար էր պատրաստել 10 հեկտար հողակտոր գնելու համար: Նրանք գումարը թողել էին սեղանին՝ վաճառողին փոխանցելու նպատակով:

Այծը ներս է մտել բաց թողնված մուտքի դռնից և սկսել է ուտել սեղանին դրված գումարը: Արդյունքում գումարից մնացել է միայն 300 եվրոն:

Կատարվածից հետո ընտանիքը խորոված է արել ու կերել է այծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]