1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան սաուդացի լրագրողի սպանության գործի միջազգային հետաքննություն նախաձեռնելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիան սաուդացի լրագրողի սպանության գործի միջազգային հետաքննություն 
նախաձեռնելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է սպանության գործի բացահայտման հետ կապված դժվարությունների առկայության պարագայում նախաձեռնել դրա միջազգային հետաքննությունը:

«Խաշոկջիի սպանության հետաքննությունը ընթացքի մեջ է, և մենք պատրաստ ենք ավարտին հասցնել այն: Եթե հետաքննության գործում դժվարություններ առաջանան, մենք կնախաձեռնենք միջազգային հետաքննություն»,- Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ գործի բացահայտման համար շատ կարևոր է սաուդական կողմի անկեղծությունը:

«Հետաքննության գործում Սաուդյան Արաբիան պետք է անկեղծ լինի Թուրքիայի և ողջ միջազգային հանրության առջև»,- շեշտել է Չավուշօղլուն:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին:

Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդական Սաուդ ալ Քահթանին գլխավորել է ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը:

Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալ գեներալ Ահմեդ ալ Ասիրին էլ  այն անձն է, ով իր երկրի  իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Խաշոկջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի կողմից պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման և իշխանությունների հրամանը սխալ կատարելու  հետևանքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]