Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արցախում ամփոփել են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնիցՆիստի ընթացքում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, գործադիր իշխանության պատասխանատուները՝ նախարարներ Արթուր Հարությունյանը, Սամվել Ավանեսյանը, Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի՝ մինչև դեկտեմբերի 6-ի ժամը 17:00 խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների  առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

 «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին քննարկել են նաև ԱԺ խմբակցությունները և խորհրդարանի անկախ պատգամավորները :




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ