Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ապատեղեկատվության հիմնական աղբյուրը Ռուսաստանն Է. Եվրամիություն

Ապատեղեկատվության հիմնական աղբյուրը Ռուսաստանն Է. Եվրամիություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն Է: Ապատեղեկատվության դեմ պայքարի գործողությունների նոր ծրագիրը, որը Եվրամիությունն ընդունել Է դեկտեմբերի 5-ին, ուղղված Է հիմնականում այդ երկրի քաղաքականության դեմ պայքարելուն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է միասնական թվային շուկայի հարցերով եվրակոմիսար Անդրուս Անսիպը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է միասնական լինենք ու միավորենք մեր ջանքերը, որպեսզի մեր դեմոկրատիաները պաշտպանենք ապատեղեկատվությունից: Մենք վկաները դարձանք ընտրություններին ու հանրաքվեներին միջամտելու փորձերի, որոնք վկայում են, որ Ռուսաստանն Է այդ արշավների հիմնական աղբյուրը»,- ասել Է նա: Եվրակոմիսարի խոսքով՝ Եվրահանձնաժողովի գործողությունների ծրագրին համապատասխան, անդամ երկրները, պարտավոր են, մասնավորապես, բարելավել փոխադարձ համակարգումն այդ հարցում:






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]