Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները գիտակցեն իրենց դերը նաև տնտեսական փոփոխությունների գործընթացում. Փաշինյան

Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները գիտակցեն իրենց դերը  նաև տնտեսական 
փոփոխությունների գործընթացում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն ընթացիկ քաղաքական գործընթացներում կարևոր է համարում տնտեսական օրակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Վեստի-24»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առջև ամբիցիոզ խնդիր է դրված Հայաստանը գյուղատնտեսական երկրից վերածել տեխնոլոգիականի-արդյունաբերական երկրի:

«Այս օրակարգով ես հանդիպում եմ քաղաքացիների, ընտրողների հետ: Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր աշխատանքն է, որ մենք պետք է անենք: Ցավոք, այսօր  Հայաստանում աղքատության և գործազրկության տոկոսը շատ մեծ է: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Մենք կարծում ենք, որ այս խնդիրը կարելի է լուծել միայն աշխատանքի միջոցով, իսկ դրա համար յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու ջանքերը շատ կարևոր են: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները գիտակցեն  իրենց դերը ոչ միայն քաղաքական փոփոխությունների, այլ նաև տնտեսական փոփոխությունների գործընթացում»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ Փաշինյանն ընդգծել է, որ  Հայաստանը տրամադրված է ՌԴ-ի հետ ռազմավարական, գործընկերային հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: «Մենք տրամադրված ենք և կաշխատենք, որպեսզի մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին և ԱՊՀ-ին ավելի արդյունավետ դարձնենք: Իհարկե, մեր օրակարգում կա նաև Եվրոպական Միության հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ: Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Բայց մենք ասում ենք, որ, իհարկե, մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, սակայն մենք չենք պատրաստվում անել դա մեր այլ հարաբերությունների հաշվին: Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթ են»,- ասել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]