Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

U2-ը գլխավորել Է Forbes-ի վարկածով 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը

U2-ը գլխավորել Է Forbes-ի վարկածով 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: U2 իռլանդական խումբը գլխավորել Է Forbes-ի վարկածով 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հանդեսի Էլեկտրոնային տարբերակում: Նրա տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում երաժիշտները վաստակել են 118 մլն դոլար: Խմբին հիմնական եկամուտները բերել են համերգային շրջագայությունը եւ Songs of Experience նոր ալբոմի թողարկումը: Առաջատարների եռյակում տեղ են գտել նաեւ Coldplay բրիտանական խումբը, որը վաստակել Է 115,5 մլն դոլար, եւ բրիտանացի փոփ-երաժիշտ Ed Sheeran-ը (110 մլն դոլար): Անցյալ տարվա առաջատարը՝ ամերիկացի ռեփեր Diddy-ն, այս տարի զբաղեցրել Է միայն տասներոդ տեղը:

2018 թվականի ընթացքում նրա եկամուտը կազմել Է 64 մլն դոլար այն դեպքում, երբ 2017 թվականին այն հավասար Էր 130 մլն դոլարի: 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում են ամերիկացի երգիչ Բրունո Մարսը (100 մլն դոլար), փոփ-երգչուհի Քեթի Փերրին (83 մլն դոլար), քանթրի-փոփ-կատարողուհի Թեյլոր Սվիֆթը (80 մլն դոլար), ռեփեր Jay-Z-ը (76,5 մլն դոլար), Guns N՚ Roses ամերիկյան խումբը (71 մլն դոլար) եւ Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը (68 մլն դոլար): Ընդամենը վարկանիշում ներկայացված Է 30 անուն: Հանդեսը երաժիշտների եկամուտները հաշվել Է 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում՝ հիմնվելով աղբյուրների տվյալներ, սեփական գնահատումների եւ մարկետինգային այն ընկերությունների տվյալների վրա, որոնք զբաղվում են երաժշտական շուկայի վաճառքների վերլուծությամբ: U2-ը՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող իռլանդական փոփ-խումբը, ձեւավորվել Է Դուբլինում 1976 թվականին: Խմբի ակտիվում կա 22 Grammy մրցանակ, ավելին, քան ունի աշխարհի ցանկացած այլ երաժշտական կոլեկտիվ, եւ 14 ստուդիական ալբոմ, որոնց ընդհանուր տպաքանակը կազմում Է ավելի քան 180 մլն օրինակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]