Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Փարիզի քաղաքագլուխը դեմ Է արտահայտվել բողոքի փողոցային ակցիաներն արգելելուն

Փարիզի քաղաքագլուխը դեմ Է արտահայտվել բողոքի փողոցային ակցիաներն արգելելուն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն դեկտեմբերի 5-ին հայտարարել Է, որ դատապարտում Է վերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց չԷր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ ցանկանում, որ ցույցերն արգելվեն»,- ասել Է Իդալգոն ֆրանսիական տարածաշրջանային մամուլի EBRA ասոցիացիային տված հարցազրույցում: «Փարիիզը պատկանում Է բոլոր ֆրանսիացիներին: Նրանց իրավունքն Է՝ ժամանել Փարիզ եւ մասնակցել բողոքներին»,- նշել Է նա: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը դատապարտել Է անկարգությունները, որոնցից տուժում են տեղի բնակիչներն ու ոստիկանները, ինչպես նաեւ խանութների ու առեւտրական կետերի սեփականատերերը: «Ես դատապարտում եմ բռնությունը:

Անկարգությունները չպետք Է կրկնվեն»,- հավելել Է Փարիզի քաղաքագլուխը: Ֆրանսիական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ առաջիկա շաբաթ օրը Ֆրանսիայում նախատեսված Է «դեղին բաճկոնավորների» հերթական խոշոր ակցիան: Facebook-ում շարժման խմբում ներկայում այդ միջոցառմամբ «հետաքրքրվում Է» 20 հազար մարդ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը դեկտեմբերի 4-ին հայտարարել Է, որ հանրապետության իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:

Ավտոլցկայանների տարիֆների վրա մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն Էր: «Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել»,- ասել Է Ֆիլիպը: «Ես անսացի ֆրանսիացիների ցասմանը»,- հավելել Է նա: Նաեւ երկրում որոշվել Է կես տարով հետաձգել ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը: Դրա հետ մեկտեղ վարչապետը խոստացել Է առաջիկա բանակցությունների ընթացքում հասնել ավելի մատչելի համակարգի ընդունման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:










youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]