1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանը Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը առաջնային է համարում. Բաբկո

Ռուսաստանը Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը առաջնային է համարում. 
Բաբկո

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո արդեն լիարժեք աշխատանք կտարվի Հայաստանի և Ռուսաստանի առեւտրատնտեսական ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկում, դանդաղեցում է  նկատվում՝  2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ:

«Մենք առաջնային ենք համարում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով «Ռուս-Արմենալ» գործարանի հարցով հայ-ամերիկյան բանակցություններին՝ Բաբկոն ասաց, որ այն հայկական ձեռնարկություն է: «Հարցը Հայաստանի կառավարության տիրույթում է: Այն, որ ամերիկացիները նշում են, որ «Ռուս-Արմենալը» ռուսական դուստր ձեռնարկություն է, ապա այս հարցը կարող է միջազգային դատարանում քննվել, կարծում եմ, դա սխալ մոտեցում է», - ասաց նա:

Այն, որ քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում «Գազպրոմ Արմենիա» և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում, Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչն ասաց, որ ինքը կողմնակից է, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: «Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած»,-ընդգծեց բանախոսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]