1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

Տիգրան Բալայանը հանդիպել է  Նիդերլանդների վարչապետի խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ վան Վելի (David van Weel) հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ՀՀ դեսպանին` վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Նիդերլանդները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ փոխգործակցության փորձ ունեն, և իր առաքելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանումը։

Դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]