Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ուսուցչուհուն, որն աշակերտներին պատմել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի. Fox


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) դպրոցի տնօրենությունը պաշտպան Է կանգնել Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքներին՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում պսակազերծ Է արել Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը: Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դասի ժամանակ մանկավարժը երեխաներին պատմել Է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Ուշագրավ Է, որ ուսուցչուհին, ում անունը չեն հայտնում, ուսումնական հաստատության մշտական աշխատակիցը չԷր. նա փոխարինում Էր հիմնական ուսուցչուհուն, որը չի կարողացել վարել դասը: Առաջին դասարանցիները լրջորեն են ընկալել ուսուցչուհու հայտնությունը. ոմանք, հեռուստաալիքի հաղորդմամբ, դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: Իրենց հերթին երեխաների ծնողները վրդովվել են մանկավարժի, իրենց խոսքով՝ «անխոհեմ» վարմունքից:

Դպրոցի տնօրեն Մայքլ Ռաջը ուսուցչուհու արտահայտությունները համարել Է անթույլատրելի, քանի որ դրանք «ոչնչացնում են մանկական բոլոր երազանքներն ու ակնկալիքները» Սուրբ Ծննդի նախօրեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ