Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել լրտեսության մեղադրանքով

Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել լրտեսության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել երկրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին: Բրիֆինգը հեռարձակում Էին բրատիսլավյան ցանցային ալիքները:

«Ռազմական հետախուզությունից ստացված տեղեկատվության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ին դիվանագետ Է արտաքսվել Սլովակիայում ՌԴ-ի դեսպանության ռազմական կցորդի աշխատակազմից: Նա հայտարարված Էր պերսոնա նոն գրատա, քանի որ հետախուզական գործունեությամբ Էր զբաղվում Սլովակիայի եւ ՆԱՏՕ-ի դեմ»,- ասել Է վարչապետը:

Ռուս դիվանագետը Սլովակիայի տարածքը լքել Է 48 ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ հայտարարվել Էր պերսոնա նոն գրատա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]