Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավիում

Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավիում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հավաստել Է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավի քաղաքում, որը գտնվում Է Կախեթի տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին շահել Է նախագահական ընտրությունների՝ նոյեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլը:

«Ինչպես դուք արդեն գիտեք ուրիշներից, երդմնատվությունը կկայանա Թելավիում: Ես ցանկանում Էի անձամբ ձեզ ասել այդ մասին: Մենք կհրավիրենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ հետո նրաք իրենք կորոշեն՝ ով կկարողանա գալ»,- Զուրաբիշվիլիի խոսքը մեջբերել Է Imedi հեռուստաընկերությունը: Վրաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք Է տեղի ունենա դեկտեմբերի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]