Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հայտարարել է տարվա 10 լավագույն ֆիլմերը

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը հայտարարել է տարվա 10 լավագույն ֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտը (AFI) հրապարակել Է 2018 թվականի տասը լավագույն ֆիլմերի ցանկը: Պարգեւատրման արարողությունը կկայանա 2019 թվականի հունվարի 4-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լավագույն ֆիլմերի տասնյակ են մտել Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական դրաման, Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը եւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման: Բացի դրանցից, տասնյակում են Բո Բեռնեմի «Ութերորդ դաս», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում Է», Սլայք Լիի «Սեւ կլանայինը», Բարրի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը», Ջոն Քրասինսկիի «Խաղաղ վայր» եւ Փիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմերը:

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտն ստեղծվել Է 1967 թվականին ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման նպատակով: Ամեն տարի կազմակերպությունն անցկացնում Է սեփական կինոփառատոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]