Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին  

Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի 
խորհրդականին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նախկին նախագահի խորհրդականը մեղադրվում է իր տպագրած գրքում Էրդողանի վերաբերյալ անթույլատրելի տեղեկություններ օգտագործելու մեջ:

Սևերի նկատմամբ բողոք է ներկայացրել անձամբ Թուրքիայի նախագահը:

Տեղեկության համաձայն՝ դատախազություն կանչված Սևերը չի ներկայացել և դատախազին պատասխանել է գրավոր:

 Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Սևերը տպագրել է «Թող իմ մեջ չմնա. վկայությունս է» գիրքը, որում Էրդողանի վերաբերյալ օգտագործված տեղեկություններն ու արտահայտությունները համարվել են անթույլատրելի, և ներկայիս նախագահը դատի է տվել հեղինակին:

Թուրքիայում 2017 թ. քրեական օրենսգրքի՝ երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածով քննվել է 46 հազար 193 դատական գործ: Այս ամենից հետո Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին «շնորհել էր ամենանեղացկոտ առաջնորդի կոչումը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am