Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղամասար գյուղում ընթացքի մեջ են մանկապարտեզի հիմնման աշխատանքները

Գեղամասար գյուղում ընթացքի մեջ են մանկապարտեզի հիմնման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի համանուն գյուղում 2018 թվականի նոյեմբերի 20-ից մեկնարկել եւ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, Գեղամասարում մանկապարտեզ առհասարակ չի գործել, իսկ մանկապարտեզի շենքը գտնվել է լքված ու կիսավեր վիճակում, այն դեպքում, երբ 2018 թվականի վերջին ամսի դրությամբ Գեղամասարում կա 3-5 տարեկան 62 երեխա: Մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմել է 12 միլիոն 412 հազար դրամ, որից 7 միլիոն 252 հազար դրամը ներդրել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, 5 միլիոն 160 հազար դրամ՝ Գեղամասարի համայնքապետարանը:
«Շենքի տանիքը լրիվ քայքայված է, իսկ ներսում կատարյալ անբարեկարգ վիճակ է: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ներդրումը կատարել է շինանյութի տեսքով, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են համայնքապետարանի միջոցներով: Այս պահին ընթանում են տանիքի հիմնանորոգման աշխատանքները, փոխվել են շենքի դրսի եւ ներսի դռները, պատուհանները: Տանիքի հիմնանորոգումից հետո սկսելու ենք ներքին հարդարման աշխատանքները: Այնուհետեւ կմտածենք ջրամատակարարման ապահովման, սանհանգույցների կառուցման, գույքի ձեռքբերման մասին: Անելու ենք հնարավորը, որպեսզի եկող տարվա ընթացքում նորանորոգ մանկապարտեզն իր դռները բացի գեղամասարցի նախադպրոցական տարիքի 62 երեխայի առջեւ»,-հավաստիացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]