Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Կառավարությունը Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Ալեքսանդր Դոնիգեանին զինվորական ծառայությունից տարկետում կտա


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս ատլետիկայի Հայաստանի ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2019 թվականին Մինսկում անցկացվելիք 2-րդ եվրոպական խաղերին և 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2018-2019 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

 Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Ալեքսանդր Դոնիգեանին։ Նա հաշվառված է Երևանի Արաբկիրի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ