Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը կհայտարարի պահեստազորի սպայական կազմի զորակոչ

Կառավարությունը կհայտարարի պահեստազորի սպայական կազմի զորակոչ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կհայտարարի 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Որոշմամբ սահմանվելու է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]