1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը կապահովի լրացուցիչ 145 զինծառայողի բուժումը  

Կառավարությունը կապահովի լրացուցիչ 145 զինծառայողի բուժումը

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 50 մլն դրամի շրջանակում կապահովի լրացուցիչ երկարատև վերականգնողական մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող 145 զինծառայողի բուժումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Այդ լրացուցիչ միջոցները գոյացել են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի գործառական դասակարգման «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակում հաստատված գնումների պլանում ներառված 96 անվանում դեղորայքի քանակների բացարձակ նվազեցման հաշվին:

Ակնկալվում է, որ դա կբերի զինծառայողների աշխատունակության բարձրացմանը, զինհաշմանդամների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, կամ խեղում, կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողների կյանքի որակի զգալի բարելավմանը:

Ըստ հիմնավորման, ներկա պահին հաշվառված են շուրջ 400 առաջին և 3500 երկրորդ կարգի զինհաշմանդամներ, ովքեր պարբերաբար կարիք են ունենում վերականգնողական բուժօգնության: Բացի այդ վերականգնողական բուժման կարիք են ունենում նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձիք, ովքեր ստացած վնասվածքի կամ խեղման, կամ հիվանդության կապակցությամբ ունենում են աշխատունակության ժամանակավոր կորուստ:

2018 թ. ընթացքում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի գործառական դասակարգման «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով հաստատված 15 մլն 882 հազ. դրամ բյուջետային միջոցների շրջանակում կկազմակերպվի 46 անձի բուժումը, որի միջին արժեքը կկազմի 345.261 դրամ:

Ներկա պահին վերականգնողական բուժման նպատակով հերթագրված են շուրջ 150 զինհաշմանդամ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, կամ խեղում, կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներ, ովքեր կարիք ունեն երկարաժամկետ վերականգնողական բուժօգնության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]