Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Աստծու մասին Էյնշտեյնի նամակը վաճառել են 3 մլն դոլարով


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ Էյնշտեյնի նամակն Աստծու մասին Նյու Յորքում գրեթե 3 միլիոն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում: Այս մասին աճուրդային տունը հայտնել Է «Թվիթերում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա Էյնշտեյնի ամենահայտնի նամակն Է Աստծու, իր հրեական ինքնության եւ մարդու կողմից կյանքի իմաստի հավերժական որոնման մասին»,- ասված Է լոտի նկարագրության մեջ:

Հաղորդվում Է, որ գիտնականն այդ ուղերձը գրել Է 1954 թվականին, այսինքն՝ իր մահվանից մեկ տարի առաջ: Այն հասցեագրված Է գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին:

«Աստված» բառն ինձ համար ավելին չԷ, քան մարդկային թուլությունների արտահայտությունն ու արդյունքը, Աստվածաշունչը՝ երկրպագվող, բայց տակավին բավականին պրիմիտիվ ավանդազրույցների ժողովածու: Ոչ մի կարգի մեկնություն, անկախ այն բանից, թե որքան նրբիմաստ Է այն, ինձ համար չի կարող որեւիցե բան փոխել դրանում»,- գրել Է Էյնշտեյնը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ