Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջո Բայդենն իրեն համարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել համապատասխան թեկնածուն

Ջո Բայդենն իրեն համարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել համապատասխան թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր համապատասխան արժանիքներն Ամերիկայի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Բայդենը, ելույթ ունենալով Միզուլայի համալսարանում (Մոնտանայի նահանգ)՝ ասել Է, որ ինքն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել որակյալ հավակնորդն Է:

Ըստ որում նախկին փոխնախագահն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը եւս չորս տարի չի դիմանա Դոնալդ Թրամփի օրոք, որը, նրա կարծիքով, «այն մարդն Է, որն ունակ չԷ ասելու ճշմարտությունը»:

Այս պահին Ջո Բայդենը խորհում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու շուրջ, եւ որոշման մասին կհայտարարի երկու ամսվա ընթացքում:

ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]