Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն առաջարկում է մաքս գանձել ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող միգրանտներից. BuzzFeed

Թրամփն առաջարկում է մաքս գանձել ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող 
միգրանտներից. BuzzFeed

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում Է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է դեռեւս չհաստատված փաստաթղթին, որն ընդունման դեպքում կենթադրի 50 դոլարի չափով մաքսի գանձում համապատասխան խնդրագիր տալու համար, եթե հայցորդն արդեն գտնվում Է ԱՄՆ-ի տարածքում: Ներկայում այդ ընթացակարգն իրականացվում Է անվճար:

Հրատարակությունը հիշեցրել Է, որ ներկայում ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության քննարկմանն Է ներկայացված ապաստանի տրամադրման շուրջ 300 հազար միջնորդություն, որոնց համար, հիշյալ դիրեկտիվի համաձայն՝ պետք Է 50 դոլար մաքս գանձվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]