Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքագետի կարծիքով` ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը կհավաքի 50 և ավելի տոկոս ձայն

Քաղաքագետի կարծիքով` ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը 
կհավաքի 50 և ավելի տոկոս ձայն

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կունենա ձայների մեծամասնությունը, իսկ երկրորդ ուժը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդն էլ՝ «Լուսավոր Հայաստան» կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ցանկացած ընտրապայքարում շատ կարևոր է ունենալ թշնամի, քանի որ, երբ պայքար է ընթանում և կա թշնամի՝ հնարավոր է հավելյալ ձայներ հավաքել այդ պարագայում»,- նշեց Իսկանդարյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի լայն հայտնիությունը պահպանվում է, սակայն փոքր-ինչ անկում նկատվում է:

Նա կասկած չունի, որ «Իմ քայլը» դաշինքը կհավաքի 50 և ավելի տոկոս ձայն:

«Մյուս կողմից էլ՝ ոչ մի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի հայտնում, որ «Իմ քայլը» դաշինքի հետ պայքարելու է իշխանության համար: Մի մասն ասում է, որ իրենք համագործակցելու են տվյալ քաղաքական ուժի հետ կամ մյուս մասն էլ՝ թե իրենք ընդդիմադիր ուժ են լինելու»,- ընդգծեց քաղաքագետը:

Իսկանդարյանը երկրորդ շատ ձայներ հավաքելու հավակնորդ ուժ է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Գագիկ Ծառուկյանը միշտ շեշտում է այն փաստը, որ ինքը մայրաքաղաքից չէ, այլ այնպիսին է, ինչպիսի կա: Նա ունի իր ավանդական ընտրազանգվածը»,- ասաց Իսկանդարյանը:

Ամենահետաքրքիրը քաղաքագետը համարում է երրորդ ուժ լինելու պայքարը, որը, նրա կարծիքով, ԱԺ-ում կլինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Իսկանդարյանն այս երկու ուժերին համարում է ամենալուրջ թեկնածուները՝ ԱԺ-ում հայտնվելու համար:

«Արմենպրես»-ի հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին է տեսնում  որպես ընդդիմադիր ուժ, քաղաքագետը պատասխանեց, որ դեռևս ոչ մեկին:

«Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ասում են, որ կցանկանան համագործակցել  իշխանությունների հետ»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]