Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Ֆինլանդիայի մարզիչը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանուց


ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ում նույն խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մասին:

«Մեզ բաժին ընկած թիմերը աղետ չեն, սակայն «երազանքների» խումբ էլ չէ: Կարող ենք հաջողության հասնել նման խմբում, գոհ եմ վիճակահանությունից: Հայաստանի թիմը կարող է խառնել մրցակից թիմերի խաղաքարերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարզչի խոսքերը մեջ են բերում ֆինլանդական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում հայտնվեց J խմբում: Դուբլինում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին նույն խմբում է Իտալիայի, Բոսնիա և Հերեցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ