Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ղափամայի շուրջ» ամենամյա միջոցառումը երկարաձգում է Հայաստանում զբոսաշրջային սեզոնը

«Ղափամայի շուրջ» ամենամյա միջոցառումը երկարաձգում է Հայաստանում 
զբոսաշրջային սեզոնը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղափամայի շուրջ» ամենամյա ամփոփիչ միջոցառումն ընդգրկվելու է շատ տուրփաթեթներում: Այն ոչ միայն հանրահռչակում է հայկական խոհանոցը, մշակույթը, այլ նաև ձմեռային շրջանում երկարացնում է զբոսաշրջային սեզոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Ամենամյա միջոցառումը հետապնդում է շատ կարևոր նպատակներ: Նպատակներից մեկն է թե՛  ներքին, թե՛ համաշխարհային շուկային ներկայացնել, արժևորել մեր տոնածիսական, խոհարարական ավանդույթները և մեր ավանդական ղափաման: Սա մեր խոհանոցը, մեր մշակույթը ներկայացնելու միտում ունի: Միջոցառումը նաև շատ կարևորվում է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Շատ կարևոր է նաև զբոսաշրջային սեզոնի երկարացման գործընթացը, երբ ձմեռվա այս նվազ ակտիվ սեզոնին կազմակերպում ենք նման միջոցառումներ: Դա էապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Եվ դրանով նաև թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկային տեղեկացնում ենք, որ Հայաստանում կան այսպիսի հրաշալի ամենամյա միջոցառումներ, և կարող են մասնակցելու նպատակով այցելել Հայաստան և Ամանորը նշել այստեղ»,- ընդգծեց Ապրեսյանը:

Այս տարի անցկացված միջոցառմանը եղել են մասնակից զբոսաշրջիկներ, կազմակերպիչներն արձագանքներ ևս ստացել և ստանում են: Զբոսաշրջային օպերատորները, տեսնելով, որ միջոցառումը լինելու է ամենամյա, իրենց հաջորդ տարվա տուրփաթեթներում նույնպես դա նախատեսում են: «Տուրօպերատորները, գալով միջոցառմանը, տեսնում են, որ նման հետաքրքիր արդյունք կա, և այն կարելի է համարել որպես զբոսաշրջային արդյունք և ներառել փաթեթներում:  Մյուս տարի միջոցառումը կլինի արդեն շատ տուրփաթեթներում, որ զբոսաշրջիկները տեղյակ լինեն  նման գեղեցիկ միջոցառման մասին և ծրագրավորեն իրենց անելիքները»,- նկատեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Ամփոփելով արդեն մի քանի տարի իրականացվող «Ղափամայի  շուրջ» միջոցառումը՝ Ապրեսյանը նշեց՝ արձանագրել են, որ այն իսկապես նպաստել է զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը և այս քիչ ակտիվ սեզոնին զբոսաշրջիկների այցերին: Զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները ևս այդ օրը հավաքվում, ամփոփում են իրենց ձեռքբերումները:

«Ղափամայի շուրջ» ամենամյա փառատոնի կազմակերպիչներն են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն ու «Մեգերյան կարպետ»-ը՝  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի համագործակցությամբ և աջակցությամբ: 2018-ի ամփոփիչ միջոցառումը կայացել է նոյեմբերի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]