Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի 
նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչություից, բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Զոհրաբ Մնացականյանը և Դիդիե Ռեյնդերսը գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում կարևորվեց միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի ամրապնդման ուղղությամբ ջանքերի ներդրումը, այդ թվում՝ եվրոպական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով:

ԱԳ նախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգային հարցերը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում Եվրոպական միության հետ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ: Կառավարության առաջնահերթությունների շարքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն առանձնացրեց զարգացման օրակարգի առաջմղումը և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների կարևոր դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մտքեր փոխանակվեցին Սիրայում տիրող իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Բելգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Դիդիե Ռեյնդերսը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]