Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները նախատեսվում է հարկել ակցիզային հարկով

Հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները նախատեսվում է հարկել 
ակցիզային հարկով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքները առաջարկվում է հարկել ակցիզային հարկով։ Դա լրացուցիչ հարկային եկամուտներ կբևեռացնի, նաև առողջապահության ոլորտի խնդիրներ կլուծի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոսեց հարկային բարեփոխումների մասին:

«Նախատեսում ենք ունենալ նաև ակցիզային հարկով հարկվող նոր ապրանքատեսակներ: Սկզբնապես քննարկվել են երեք ապրանքատեսակներ՝ բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներ, բջջային կապի օպերատորներ, շքեղ ավտոմեքենաներ, սակայն վերջին երկու գաղափարներից հրաժարվեցինք: Այս պահին մնացել է միայն բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է որպես չափորոշիչ ընտրել 100 գ հյութի մեջ  5 և ավելի գրամ շաքարի պարունակությունը»,- ներկայացրեց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ այն լայն տարածում ստացող հարկատեսակ է աշխարհի շատ երկրներում: Այս նոր հարկատեսակը լուծում է նաև առողջապահական խնդիրներ: «Հիմնական շարժառիթը լրացուցիչ հարկային եկամուտներ բևեռացնելն է, բայց եթե այդ ճանապարհին կարող ենք լուծել առողջապահության նախարարության խնդիրներից, շատ ավելի լավ»,- եզրափակեց փոխնախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]