Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 5-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 5-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Միլանում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում անցկացվելու է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկրորդ համաժողովը: Միջոցառմանն ընդառաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր նախատեսված ասուլիսում կներկայացվեն մանրամասներ:

«Զանգակ» գրատանը նախատեսված է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ասուլիսը։ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Ժիրայր Սեֆիլյանի և Արա Պապյանի ուղեկցությամբ իր քարոզչությունը կիրականացնի Վայոց ձորում և Սյունիքում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամբողջական տասնյակը և թիմը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ քարոզարշավը կմեկնարկեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի այգուց։  Լրագրողների հետ կհանդիպի նաև ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Գագիկ Մինասյանը:

Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը կազմակերպում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողով: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլք:

Կկայանա Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի ամփոփիչ ասուլիսը: Նա կներկայացնի տարվա արդյունքները:

Հայաստանի ազգային պատկերասրահը կբացվի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]