1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերը աճելու են առաջանցիկ տեմպերով

Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերը աճելու են առաջանցիկ 
տեմպերով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ ստեղծվելու են լրացուցիչ հարկային եկամուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման քաղաքականությունը նոր չէ, այն արտացոլված է Հարկային օրենսգրքում: Եվ սկսած 2017թ.-ից մենք շարունակաբար բարձրացնում ենք ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ավելի առաջանցիկ տեմպերով բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ակնկալելով ունենալ լրացուցիչ հարկային եկամուտներ»,- ասաց Պողոսյանը:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այնպես չէ, որ դրույքաչափը 10 տոկոս բարձրացնելով կունենանք լրացուցիչ 10 տոկոս հարկային եկամուտ: «Այստեղ բազմաթիվ հարակից ազդեցություններ են աշխատում, մասնավորապես, իր դերակատարությունն է ունենում պահանջարկի գնային ճկունությունը, սպառողի հնարավոր վարքագիծը: Սպառողը կարող է սպառել ցածր գին ունեցող ալկոհոլ և ծխախոտ»,- նկատեց փոխնախարարը:

Նա վստահեցրեց, որ իրենք ուսումնասիրում են այդ ռիսկերը, խորությամբ հաշվի են առնում դրանք և իրենց գնահատականներում խիստ պահպանողական են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]