1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բակո Սահակյանը Մարտակերտում ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման արարողությանը

Բակո Սահակյանը Մարտակերտում ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների 
պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների աշխատանքային եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դա համարելով ծառայության արդյունավետ իրականացման կարեւոր պայմաններից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]