Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում երաժշտական ֆիլմ կնկարահանեն Փրինսի երգերի հիման վրա. Variety

ԱՄՆ-ում երաժշտական ֆիլմ կնկարահանեն Փրինսի երգերի հիման վրա. Variety
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures կինոստուդիան ստացել Է երաժիշտ Փրինսի մի շարք երգերի իրավունքները եւ դրանց հիման վրա մյուզիքլի ստեղծման աշխատանք Է կատարում: Դեկտեմբերի 3-ին այս մասին հայտնել Է Variety ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ ֆիլմն իրենից կներկայացնի յուրօրինակ պատմություն, որի սյուժեն հիմնված կլինի երաժշտի երգերի վրա, այլ ոչ թե կենսագրական ժապավեն: Փրինս Ռոջերս Նելսոնը, որն ավելի հաճախ ելույթ Է ունեցել Փրինս անվամբ, ամերիկացի երգիչ Է եւ վիրտուոզ կիթառահար: Ամբողջ աշխարհում նրա ալբոմների վաճառքները գերազանցում են 100 միլիոն օրինակը: Երաժիշտը «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր Է, ինչպես նաեւ «Օսկար» (1985) եւ «Ոսկե գլոբուս» (2007) մրցանակների դափնեկիր: Նրա անունը գրանցվել Է Ռոք ն ռոլլի փառքի սրահում եւ Ռիթմ ընդ բլյուզ երաժշտության փառքի սրահում:

Փրինսը վախճանվել Է 2016 թվականի ապրիլի 21-ին ցավազրկողների պատահական գերդոզավորման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]