Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը հրթիռային փորձարկումների համար թույլտվության կարիք չունի. գեներալ Շեկարչի

Իրանը հրթիռային փորձարկումների համար թույլտվության կարիք չունի. գեներալ Շեկարչի
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար որեւԷ մեկի թույլտվության կարիքը չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, IRNA գործակալությանը տված հարցազրույցում դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին:

«Եթե մենք անհրաժեշտ համարենք մեր հրթիռների փորձարկումներ անցկացնել, մենք որեւԷ մեկից թույլտվություն չենք խնդրի: Մենք դա կանենք,- ասել Է Շեկարչին:- Իրանի ազգային շահերն են պայմանավորում հրթիռային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը»:

Նա նաեւ նշել Է, որ «Թեհրանը ոչ մեկի առջեւ պարտավոր չԷ բացահայտել իր հրթիռային ներուժը», ինչպես որ Միացյալ Նահանգները, որն իր հերթին նույնպես «չի պատասխանում իրեն տրվող բոլոր հարցեին»: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող Է մի քան մարտագլխիկ կրել»: Ի պատասխան Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]