1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եկամտահարկի 23 տոկոս դրույքաչափը ենթադրում է հարկային եկամուտների կառավարելի կորուստ

Եկամտահարկի 23 տոկոս դրույքաչափը ենթադրում է հարկային եկամուտների 
կառավարելի կորուստ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի ընտրված սցենարը ոչ միայն նպաստելու է եկամուտների արդյունավետ վերաբաշխմանը, այլ նաև ենթադրում է հարկային եկամուտների կառավարելի կորուստ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հարկային համակարգում առաջարկվող փոփոխություններից, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Մենք դիտարկել ենք մեկ տասնյակից ավելի այլընտրանքային սցենարներ՝ հասկանալու, թե որ սցենարն է ամենից նախընտրելին: Եկամտային հարկի բարեփոխումների նպատակներից կարելի է առանձնացնել երկուսը։ Դրանցից մեկը վերաբաշխողական գործառույթի ընդգծումն է, որպեսզի հարկման համակարգն իրապես պրոգրեսիվ լինի, բարձր եկամուտ ունեցողները վճարեն ավելի շատ, ցածր եկամուտ ունեցողները՝ քիչ: Իսկ երկրորդ նպատակը աշխատանքի հարկի նվազեցումն է, որպեսզի արտադրողական աշխատուժը դառնա պահանջված»,-ասաց Պողոսյանը:

Նա նկատեց, որ հարկային եկամուտների իրական վերաբաշխում ապահովելու համար  ստիպված են լինելու ընտրել այնպիսի սցենար, որը ենթադրելու է ավելի քան 80 մլրդ դրամ հարկային եկամուտի կորուստ: Եթե ընտրեն դրանից պակաս հարկային եկամուտների կորուստ ապահովող սցենար, ըստ էության չեն կարողանալու լուծել եկամուտների արդյունավետ վերաբաշխման խնդիրը: «Եվ, հետևաբար, ստացվում է, որ մեր առջև դրված հիմնական նպատակներից մեկը չլուծելով, ունենում ենք եկամուտների սարսափելի մեծ կորուստ, որը լուրջ հարված է մեր հարկաբյուջետային կայունությանը»,-ասաց Պողոսյանը:

Դրա համար ընտրվել է այնպիսի սցենար, որը, իրենց գնահատմամբ, պետական բյուջեի տեսանկյունից կառավարելի կորուստ է ենթադրում: «Այսինքն՝ կլինի այնպիսի կորուստ, որը հնարավոր կլինի փոխհատուցել այլ ուղղություններով կատարվող փոփոխությունների հաշվին՝ մասնավորապես անուղղակի հարկերի բարձրացման հաշվին: Եվ այդ սցենարը միաժամանակ լուծում է մեր երկրորդ նպատակը՝ ազգային տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացում, հետևաբար նաև տնտեսական աճի ամուր նախադրյալներ»-նկատեց փոխնախարարը:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս: Այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազելու է մինչ 20 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]