Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ բարձրացնելու նպատակով ԵՄ-ն ծրագիր է իրականացնում

Համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ բարձրացնելու նպատակով 
ԵՄ-ն ծրագիր է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագիրը, որն ուղղված է բարձրացնելու Հայաստանի համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը նշեց, որ ծրագրի մյուս նպատակներից է ձևավորել պետություն-մասնավոր գործընկերությունը, ինչպես նաև պլանավորել և իրականացրել աղետների ռիսկի կառավարման ժամանակակից գործընթացը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի երկրների փորձի և լավագույն գործելակերպի փոխառման ու տեղայնացման միջոցով:
«Ծրագրի աշխատանքներն իրականացվում են Սյունիքի և Լոռվա մարզերում հետևյալ թիրախային օբյեկտներում` Որոտանի ՀԷԿ-ի համակարգի ջրավազանները (ջրամբարները) և հնարավոր ջրածածկման համայնքները, մասնավորապես, Սիսիան քաղաքը, Շաղատ, Ույծ, Որոտան (Ուռուտ) և Բալաք գյուղերը, Կապան քաղաքը, որը Գեղիի ջրամբարի պատվարների փլուզման հետևանքով կջրածածկվի, Արծվանիկի և Գեղանուշի պոչամբարները, որոնց խոցման գոտում գտնվում են բնակելի տարածքներ և Ողջի գետը, որի հունի փակման արդյունքում՝ ջրի բարձրացման հետևանքով կջրածածկվի Կապանը, Ախթալայի պոչամբարները, որոնց պատվարների վթարի դեպքում կվտանգվի Դեբեդ գետի ջուրը, և վտանգի տակ կհայտնվի ոչ միայն քաղաքը, այլ նաև Դեբեդ գետի երկայնքով տեղակայված բնակավայրերը»,- ասաց Բարսեղյանը:

Դեկտեմբերի 3-ից 5-ը Երևանում անցկացվում է Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության (ALTER) ծրագրի մասնակիցների հանդիպումը: Հայաստանում Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագիրն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի ու Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]