Հայկական բանակը տեղական արտադրության նոր որակյալ ճտքակոշիկներ կունենա
14:46, 4 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
«Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում