Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ

Ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային են համարվելու դեկտեմբերի 31-ից 
հունվարի 7-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամանորյա  տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից    հունվարի 7-ը ներառյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:

2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էր տվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը և 5-ը պետք է լինեին աշխատանքային: Նախագծի ընդունումը միտված էր պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը:

 Այդ նախագիծն ուղարկվել էր Ազգային ժողով Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետև հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]