1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նախկին, ներկա ու ապագա որևէ պաշտոնյա պետությունից կատարած գողության համար անպատիժ չի մնալու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Աշտարակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում նախկին, ներկա ու ապագա ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու։ Հեղափոխությունից հետո էլ որ չինովնիկն իր լծակն ու մանդատը օգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաև դատական համակարգին։

«Դատական համակարգում բազմաթիվ կոռումպացված դատավորներ կան։ Կառավարությունն ունի բոլոր լծակները հեղափոխություն անցկացնելու նաև դատական համակարգում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]