Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ENEMO-ն ԿԸՀ աշխատանքը նախընտրական ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ և արդյունավետ

ENEMO-ն ԿԸՀ աշխատանքը նախընտրական ժամանակահատվածում համարում է 
պրոֆեսիոնալ և արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը` ENEMO-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը հաշվետու ժամանակահատվածում համարում է պրոֆեսիոնալ և արդյունավետ:

 «Արմենպրես» -ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:

Նրա խոսքով` ԿԸՀ նիստերում բանավեճեր առկա չեն: «Ընտրական հանձնաժողովի աշխատանքն ունի թափանցիկության բարձր մակարդակ, նիստերը հեռարձակվում են առցանց` ԿԸՀ կայքէջում, որը պարբերաբար թարմացվում է»,-ասաց նա, հավելելով, որ ԿԸՀ աշխատանքները այս նախընտրական շրջանում պրոֆեսիոնալ էին:  

Վույովիչը նշեց, որ 2017 թվականին իրենք հայտ էին ներկայացրել ԿԸՀ` մասնակցելու ընտրությունների մոնիթորինգի գործընթացին, բայց այդ ժամանակ իրենց հայտը մերժել էին: «Այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը և եկել ենք դիտարկելու այս ընտրությունները: Մեր կազմակերպության համար, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու ԿԸՀ-ն հրաժարվեց մեզ տեղեկատվություն տրամադրել միջազգային դիտորդների ընդհանուր թվի վերաբերյալ»,-հայտնեց բանախոսը:

ENEMO-ի դիտորդները նոյեմբեր ամսին սկսած  առաքելության ընթացքում այցելություններ են իրականացրել հանրապետության տարբեր ընտրատեղամասերում:

Իր գործունեությունը ENEMO-ն սկսել է նոյեմբերի սկզբին և երկրում կմնա ընտրություններից հետո ևս 6 շաբաթ: Կազմակերպության մոտ 70 դիտորդները դիտարկումներ են անցկացնելու 450 ընտրատեղամասերում, ապա ընտրություններից հետո մեկ ամիս անց հրապարակելու են զեկույց ընտրությունների վերաբերյալ: Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի դիտորդական առաքելությունը Հայաստանում ֆինանսավորվում է Եվրոպական միության և Նիդեռլանդների թագավորության կողմից:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]