Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Google-ում նշել են 2018 թվականի լավագույն հավելվածները Android-ի համար

Google-ում նշել են 2018 թվականի լավագույն հավելվածները Android-ի համար
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան ամփոփել Է Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները, որի ընթացքում օգտատերերն ընտրել են լավագույն հավելվածները, խաղերը, ֆիլմերը եւ գրքերը Android-ով աշխատող սարքերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի համաձայն՝ լավագույն հավելված Է ճանաչվել «Եդադիլ - բաժնետոմսեր, զեղչեր եւ քեշբեկներ խանութներում», իսկ լավագույն շարժական խաղը՝ "PUBG Mobile"-ը:

2018 թվականի ամենահանրաճանաչ ֆիլմերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է «Մրջյուն մարդը եւ կրետը» կինոնկարը: Առաջին հնգյակ են մտել նաեւ «Երկնաքերը», «Վրիժառուները. Անվերջության պատերազմը», «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ը եւ «Դեդփուլ 2»-ը:

Գրքերի վարկանիշում լավագույնն Է դարձել Ջոն Քեհոյի «Ենթագիտակցությունը կարող Է ամեն ինչ» գործը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն: Մեծ Պայթյունից մինչեւ սեւ անցքեր» գիրքը: Երրորդ հորիզոնականում Է Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]