Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի արտգործնախարարին

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սիրիայի 
արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրայի դիվանագիտության վարչությունից, ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի ջերմ խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում կներդնի իր ողջ եռանդը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]