Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի ոսկե նոբելյան մեդալը աճուրդում վաճառվել Է 975 հազար դոլարով

Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի ոսկե նոբելյան մեդալը աճուրդում վաճառվել Է 975 հազար դոլարով
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի (1918-1988) ոսկե նոբելյան մեդալը Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել Է 975 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է աճուրդների տան ներկայացուցիչ Հալլի Ֆրիրը՝ ամփոփելով գիտության ու տեխնիկայի պատմությանն առնչություն ունեցող իրերի աճուրդի արդյունքները: «Այս տարի նշվում Է Ռիչարդ Ֆեյնմանի ծննդյան հարյուրամյակը, եւ 1965 թվականին ֆիզիկայի բնագավառում նրա ստացած նոբելյան դափնեկրի մեդալը վաճառվեց 975 հազար դոլարով»,- ասել Է նա:

Ռիչարդ Ֆեյնմանը՝ քվանտային Էլեկտրադինամիկայի ստեղծողներից մեկը, մասնակցել Է Լոս Ալամոսի լաբորատորիայում ամերիկյան ատոմային ռումբի ստեղծմանը, զբաղվել Է քվանտային մեխանիկայի եւ դաշտի քվանտային տեսության հարցերով, մասնակցել Է 1986 թվականին բազմակի օգտագործման Challenger տիեզերանավի աղետի հանգամանքների հետաքննությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]