Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ը որևէ քաղաքական ուժի նկատմամբ հակաքարոզչություն անելու խնդիր չունի

«Լուսավոր Հայաստան»-ը որևէ քաղաքական ուժի նկատմամբ հակաքարոզչություն 
անելու խնդիր չունի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ընթացքում երկխոսություն է վարում ոչ թե քաղաքական ուժերի, այլ մարդկանց հետ: Կուսակցությունը հակաքարոզչություն անելու խնդիր և անգամ ժամանակ էլ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նման տեսակետ արտահայտեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ճիշտ չեմ համարում, թե բանավեճը ընթանում է միայն իշխանության և ՀՀԿ-ի միջև: Դա միայն այստեղ՝ Երևանում քարոզարշավին հետևողների համար է այդպես: Գնացեք գյուղեր և քաղաքներ, տեսեք, թե մարդկանց հետ ով է երկխոսություն վարում: Մենք ոչ թե քաղաքական ուժերի հետ ենք երկխոսություն վարում, այլ մարդկանց հետ: Մարդիկ են մեզ ընտրելու: Մենք հակաքարոզչություն անելու խնդիր չունենք»,-վստահեցրեց Մարուքյանը: 

Նա նաև նշեց՝ եթե ժողովուրդը չի ուզում, որ այն, ինչ եղել է Հայաստանում, շարունակվի, պետք է նախկին ռեժիմին ձայն չտա: Եվ վերահաստատեց միտքը, որ իրենք շեշտադրված հակաքարոզչություն անելու խնդիր չունեն, զբաղված են իրենցով:  «Շատ տեղերում չգիտեն, որ «Ելք» դաշինքի կազմում եղած կուսակցություններն այժմ առանձին են մասնակցում ընտրություններին: Մենք հակաքարոզչություն անելու ժամանակ էլ չունենք»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ սակայն այն, որ ՀՀԿ-ին չպետք է ընտրել, փաստ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]