Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոմպեոն Նաթանյահուի հետ հանդիպմանը հավաստեց համակողմանի աջակցությունը Իսրայելին

Փոմպեոն Նաթանյահուի հետ հանդիպմանը հավաստեց համակողմանի աջակցությունը Իսրայելին
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պետքարտուղարն ընդգծել Է Միացյալ Նահանգների հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանության ու Միավորված ազգերի կազմակերպությունում հակաիսրայելական կանխակալության դեմ պայքարելու նրա բացարձակ իրավունքին»,- ասված Է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ: Փոմպեոն վերստին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում իր հարեւանների հետ Իսրայելի հարաբերությունների «ջերմացումը եւ երկխոսության ընդլայնումը»:

«Նա հավաստել Է Ամերիկայի վճռականությունն առավելագույն ճնշման միջոցով դիմակայելու իրանական վարչակարգի բոլոր սպառնալիքներին»,- ասված Է Պետդեպի հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]