Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապիտոլիումի բլրին ընթանում Է Ջորջ Բուշ Ավագի հետ հրաժեշտի արարողությունը

Կապիտոլիումի բլրին ընթանում Է Ջորջ Բուշ Ավագի հետ հրաժեշտի արարողությունը
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրին տեղի Է ունենում ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ հրաժեշտի արարողությունը, որը նոյեմբերի 30-ին մահացավ կյանքի 95-րդ տարում: Նրա դին ամփոփող դագաղը Հյուսթոնից (Տեխասի նահանգ) բերվել Է Վաշինգտոն եւ դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի կենտրոնական սրահում՝ Ռոտոնդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի դիով դագաղը հրացանային սալյուտի ներքո բերվել Է Կապիտոլիումի շենք, բազմաթիվ հավաքվածների առջեւ, որոնց թվում Էին նաեւ օրենսդիրներ, վարչակազմի անդամներ եւ վաշինգտոնյան ընտրախավը, ելույթ Է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Ներկաների թվում Էր նաեւ Ջորջ Բուշ Կրտսերն՝ ընտանիքի հետ:

«Նախագահ Բուշը մեծ ղեկավար Էր, որը շատ ուժեղ ազդեց այս պետության կյանքի վրա: Բայց նա նաեւ պարզապես լավ մարդ Էր, որը հավատարիմ Էր կնոջը, իր ընտանիքին ու իր ընկերներին»,- նշել Է փոխնախագահը: Նրա խոսքով՝ Բուշ Ավագն այնքան համեստ մարդ Էր, որ իր կյանքի ընթացքում ոչ մի ինքնակենսագրական գիրք չգրեց:

Սկսած տեղական ժամանակով դեկտեմբերի 3-ի 19:30-ից (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 4-ի 04:30-ից) եւ մինչեւ դեկտեմբերի 5-ի առավոտյան 07:00-ն (Երեւանի ժամանակով 16:00-ն) Կապիտոլիումի շենքում ԱՄՆ-ի վարչակազմի նախկին ղեկավարին կարող են հրաժեշտ տալ արտասահմանյան պետությունների նախկին եւ ներկայիս ղեկավարներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ եւ հազարավոր ամերիկացիներ:

Հիշատակման կարգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Վաշինգտոնի Մայր տաճարում: Այդ օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամբի հրամանգրի համաձայն, չի աշխատել ֆեդերալ կառավարության մեծ մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]