Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի հաղթող. այս պատվավոր պարգևին արժանացավ առաջին խորվաթ ֆուտբոլիստը

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկե գնդակ»-ի հաղթող. այս պատվավոր պարգևին արժանացավ 
առաջին խորվաթ 
ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «France Football» պարբերական կողմից տրվող «Ոսկե գնդակ»-ի այդ տարվա հաղթողը Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 63-րդ մրցանակն առաջին անգամն է, որ ստանում է խորվաթ ֆուտբոլիստ: Լավագույն տասնյակում Մոդրիչին հաջորդում են՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)՝ 476, Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)՝ 414, Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա), Էդեն Ազար («Չելսի», Բելգիա), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա):

Պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե գնդակ» ստացավ նաև կին ֆուտբոլիստ՝ «Լիոնի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Ադա Հեգերբերգը:

France Football ամսագիրը շնորհեց նաև աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որն այս անգամ հանձնվեց ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]