Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել է ՀՀ պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը

Մահացել է ՀՀ պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 81 տարեկանում մահացել է հայտի գրող, հայերի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուս գրողը ՀՀ պատվավոր քաղաքացի էր, ԵՊՀ պատվավոր դոկտոր:

Նա «Հայաստանի դասերը» գրքի համար դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում:

«Հայաստանի դասերը» գիրքը գրվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:

Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը:

Բիտովը ռուսական գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]